«TikTok»-ի նոր վտանգավոր թրենդի պատճառով ավելի քան 50 երեխա Մեծ Բրիտանիայում հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայությունը կոչ է արել արգելել փոքրիկ գնդիկավոր մագնիսները այն բանից հետո, երբ ավելի քան 50 երեխա հիվանդանոց է տեղափոխվել «TikTok»-ի նոր թրենդի պատճառով: Այս մասին գրում է «Express» թերթը:
Սրանք փոքր գնդիկավոր մագնիսներ են, որոնք լայնորեն օգտագործվում են որպես խաղալիքներ երեխաների համար: Թրենդի իմաստը կայանում է նրանում, որ երեխաները մագնիսները դնում են դեմքին և տեսահոլովակ նկարահանում։
Որոշ երեխաներ պատահաբար կուլ են տվել այս մագնիսները: Բրիտանացի պաշտոնյաները կոչ են արել լիովին արգելել այդպիսի մագնիսների օգտագործումը այն բանից հետո, երբ վտանգավոր տենդենցի հետևանքով հոսպիտալացվել է մոտ 65 երեխա, որոնք այժմ շտապ վիրահատության կարիք ունեն: