Զինված հարձակում Նիգերիա դպրոցներից մեկում. առևանգվել է մոտ 200 դպրոցական
Նիգերիայի նահանգներից մեկում զինված մարդիկ առեւանգել են շուրջ 200 դպրոցականների, մեկ մարդ սպանվել է, հայտնում է Punch թերթը՝ վկայակոչելով իշխանություններին և տեղի բնակիչներին:
Ըստ թերթի՝ կիրակի կեսօրին զինյալները հարձակվել են Թեգին քաղաքում գտնվող դպրոցի վրա: Նրանք կրակ են բացել, որի արդյունքում երկու մարդ հրազենային վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Նահանգի իշխանությունները հաստատել են հարձակումը, սակայն նշել են, որ առեւանգվածների թիվը չի հաստատվել: Նիգերիայում սա դպրոցականների առեւանգման առաջին դեպքը չէ: Նրանց ազատ արձակելու համար հարձակվողները հաճախ փրկագին են պահանջում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավազակները Կադունա նահանգի տեղական համալսարանից ազատել են 14 ուսանողների, որոնց առեւանգել էին դեռ ապրիլին: