Ուժգին երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն ԱՄՆ Ալյասկա նահանգում 6.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժը գրանցվել է առավոտյան: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիկալուն բնակավայրից 74 կիլոմետր հարավ: Ցնցումները գրանցվել է 48.1 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: