ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) ՌԴ գլխավոր դատախազի հետ երկկողմ հանդիպման համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
«2021 թվականի հունիսի 2-5-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) կգործուղվեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ երկկողմ հանդիպում ունենալու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ: