Ընդունելով Արա Աբրահամյանի առաջարկը` որոշում եմ կայացրել. Ռոբերտ Ղազանչյանը ցուցակում լինելու է 10-րդ համարը
Հարգելի հայրենակիցներ,
սիրելի երևանցիներ,
Ընդունելով Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի առաջարկը և միասնականության կոչը՝ որոշում եմ կայացրել մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրություններին, առաջադրվել եմ՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության համամասնական ցուցակով։
Կուսակցության նախընտրական ցուցակում լինելու եմ 10-րդ համարը։
Ակնկալում եմ ձեր աջակցությունը և վստահությունը։
Քվեաթերթիկ համար 10
Ռոբերտ Ղազանչյանի ֆեյսբուքյան էջից