NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ինչպե՞ս է ստացվում, որ զինվորը նստում է նստարանին, նրան մոտենում է ադրբեջանցի զինվորը և ասում՝ «դու գերեվարվել ես». Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում.

«Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Գեներալ Տեր-Գրիգորյանցը նշեց. «Այս ի՞նչ է եղել մեր զորքի հետ, սա ի՞նչ է… սա վրդովեցնող է: Ինչո՞ւ են ընդհանրապես ադրբեջանցիների մուտք թույլ տալիս մեր տարածք, սա խախտում է, չէ՞, բանակն է պատասխանատու երկրի անվտանգության համար, որտե՞ղ է ՊՆ-ն, ինչպե՞ս են նրանք պաշտպանությունը կազմակերպել, ինչպե՞ս են սահմանը պահում: Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ես վրդովված եմ, ամոթալի է, ամոթալի»:

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է, որովհետև սխալ են պայմանավորվել, սխալ են կազմակերպել, սխալ են հստակեցրել սահմանը, իսկ Ալիևը լկտի է, նրան որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում, նրան ռազմական տրիբունալը պետք է դատի, սակայն նման բան տեղի չի ունենա, «նա իրեն լկտի է դրսևորում, ծաղրում է հայերին, ծաղրում է Հայաստանը, նա իրեն պահում է փողոցային խուլիգանի նման հեռուստացույցով բռունցքով գոռում է «Փաշինյա՜ն», և մարսում է»»:


Իսկ հայկական կողմը, Տեր-Գրիգորյանցի տպավորությամբ, որևէ միջոց չի ձեռնարկում, հայ զինվորները չեն պատերազմում, կանգնած են, իսկ ադրբեջանցիները մտել, գերեվարել են մեր զինվորին:

«Ինչպե՞ս է ստացվել: Ի՞նչ զինվորներ են նրանք: Ես բանակ եմ ստեղծել, Զինված ուժեր, որոնք հաղթել են, ազատագրել Ղարաբաղը, երկիր են պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, չգիտեմ, թե ինչ են արել, իշխանության են եկել սրիկա մարդիկ, անկառավարելի, անկազմակերպ, չնվիրված․․․ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում, ես վրդովված եմ»,- ասաց գեներալը:

Նա զարմանում է նաև, թե ինչպես է ղեկավարում պաշտպանության նախարարը, հրամանատարությունը, ղեկավարությունը, ինչպե՞ս են նրանք պաշտպանություն, պահպանություն կազմակերպում:

«Ինչպե՞ս է ստացվում, որ զինվորը նստում է նստարանին, նրան մոտենում է ադրբեջանցի զինվորը և ասում՝ «դու գերեվարվել ես»: Ի՞նչ է՝ այդպես լինո՞ւմ է ընդհանրապես: Մեր զինվորները հերոսներ են, հերոսաբար են կռվել, ինչպե՞ս է սա թույլ տրվել, այնտեղ սահմաններ կան, չէ՞, «արգելակներ», ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ, հատկապես ՊՆ-ն: Բոլոր գեներալներին, սպաներին հանեցին պաշտոններից, երևի թե էլ մարդ չկա՝ ղեկավարի: Ուրեմն հեռացրեք բանակը, եթե չեք կարողանում ղեկավարել: Սա է իմ կարծիքը»,- բարկացած նշեց գեներալ Տեր-Գրիգորյանցը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու մասին հարցին՝ ռուսաստանաբնակ հայ գեներալն ասաց, որ այս գործում հիմարներ չկան:

«Ինչպե՞ս ես դու դիմում, պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ին, եթե դու ինքդ չես կարող կազմակերպել սեփական սահմանդ: Ցանկանում եք, որպեսզի ինչ-որ մեկը՝ ռուսները, ղազախները, թուրքմենները, ուզբեկները գան, Ձեր սահմանը պաշտպանե՞ն, հիմարներ չկան, նույնիսկ ամոթալի է: Եթե պատերազմ լիներ, ապա դա այլ հարց, ուժերը չէին բավականացնի, կգային-կաջակցեին, բայց այստեղ պատերազմ չկա, անվտանգության համար պատասխանատու է ԶՈՒ-ն ու ՊՆ ղեկավարը: Այդ մարդն ընդհանրապես գաղափար ունի՞՝ ինչ է նշանակում անվտանգություն, նա ընդհանրապես կառավարո՞ւմ է ԶՈՒ-ն, նա խնդիր դնո՞ւմ է, նա գիտի՞, թե որտեղ են կանգնած զորքերը, որտե՞ղ են հրամանատարները, դիվիզիաների հրամանատարները, ստորաբաժանումները, ի՞նչ է կատարվում ընդհանրապես: Մինչ այս դեպքը՝ նախկին գերիներին ևս չեն վերադարձրել, այդ մարդիկ ինչպե՞ս էին գերի ընկել, նրանց ճիշտ հրամաններ չէին տվել, որպեսզի ճիշտ պահի նրանք վերադառնային ելման դիրքեր: Զարմանալի բաներ են տեղի ունենում Հայաստանում»,- ասաց գեներալը:

Նա նշեց, որ իր սիրտը պարզապես ցավում է: «Ձեզ մոտ այս բարդակների պատճառով Կոմանդոսը նույնիսկ մահացավ, սիրտը չդիմացավ: Ես իմ ընկերների հետ ստեղծել եմ Զինված ուժեր, մենք ազատագրել ենք Ղարաբաղը, և 30 տարի լիարժեքորեն Հայաստանին ոչ մեկը չի մոտեցել , նկատե՞լ եք, թե՞ ոչ: Ես ՀՀ տարածքում Ռուսաստանի անկլավ եմ ստեղծել, տեղակայել եմ 107-րդ մարտական դիվիզիան, ստեղծել եմ բազա, քանի որ մենք, Ռուսաստանից բացի, այլ դաշնակից չունենք: Մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա վրդովմունքով հիշեց ՌԴ դեսպանատան մոտ ՀՀ-ից ռուսական բազան դուրս բերելու պահանջով ակցիաները: «Իսկ «Սասնա ծռերը» և մնացած սրիկաները դուրս են գալիս ՌԴ դեսպանատան դեմ և ասում են. «ռուսներ, Ձեր բազայով գնացեք այստեղից»: 3 դոլարով ծախվածներ, անպիտան մարդիկ, իսկ իշխանությունները նրանց պատասխանատվության չեն ենթարկում: Միակ դաշնակցին, հզոր միջուկային տերությանն արդեն մեջքով եք շրջվում, ի՞նչ է, Ալիևը հիմա՞ր է, ի՞նչ է: Նա տեսնում է, որ շրջապատում բոլորը թշնամի են հայերի համար, իսկ Ռուսաստանը միակ դաշնակիցն է, ՀՀ-ն թքում է այդ ուղղությամբ, ու Ալիևը գալիս է Հայաստանի ուղղությամբ, որն էլ իր հերթին՝ պաշտպանվել չի կարողանում»,- աշխարհաքաղաքական իրավիճակը կարճ այսպես նկարագրեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Եվ եզրափակելով իր խոսքը՝ նա նշեց. «Այս ի՞նչ ժողովուրդ ենք մենք, այս ինչպիսի՞ ղեկավարներ են գալիս իշխանության»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։