Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 170 միլիոնի
Ամբողջ աշխարհում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը հասել է 170 միլիոնի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Համաճարակի սկզբից վարակի պատճառով մահացել է 3.5 միլիոն մարդ:
Վարակվածների թվով առաջատարներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան:
Այսպիսով ԱՄՆ-ում արձանագրվել է «COVID-19»-ի 33 միլիոն դեպք, որից 594 հազարը ավարտվել է մահացու ելքով:
Հնդկաստանում՝ 28 միլիոն դեպք, որից 329 հազարը մահացել է, իսկ Բրազիլիայում ՝ 16 միլիոն դեպք, որից 462 հազարը մահացել են: Ընդգծենք, որ աշխարհի մի շարք երկրներում ընթանում է կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքը: