Էդուարդ Աղաջանյանի ոստիկան քեռին խոշտանգում է բերման ենթարկվածներին (տեսանյութ 18+) Dejavu
Տեսանյութում երևում է, որ բերման ենթարկվածին, ոստիկանները ձերբակալել են, այնուհետ Արաբկիրի բաժնի պետի՝ գնդապետ Վաթյան Արմենի հրահանգով, ձեռնաշղթաներ հագցրել։ Այս մասին գրում է Dejavu տելեգրամյան ալիքը:
Սա արդեն երկրորդ արտառոց դեպքն է, նույն Արաբկիրի բաժնում, երեկ պարզվել էր, որ «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանն է այցելել նույն բաժին և հայհոյանքներով ստիպել ազատ արձակել իր հովանավորությունը վայելող «կիլլերների բանդային», որոնց ոստիկանները հայտնաբերել էին և զենք զինամթերքով հանդերձ բերման էին ենթարկել։
Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը, հայտնի Արմեն Վաթյանն է, ով հանդիսանում է Փաշինյանի մտերիմ՝ Էդուարդ Աղաջանյանի քեռին, որի հետ ամենօրյա կապի մեջ են և հատկապես այս փուլում զբաղվում է ընտրություններով։