Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան. այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար. Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ Ազգային ժողովի պատգաավոր Նաիրիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Քիչ առաջ դուրս եկա Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնից, որտեղ մինչև երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին։
Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան և այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար։
Մնացած մանրամասները այսօր՝ ժամը 17.00-ին, ArmNews-ի ուղիղ եթերում։
Ինձ հիմա ուշքի գալ է պետք»:
