Շատ հետաքրքիր է, Նիկոլը մարտի 1-ի քրեական գործով դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ հետաքրքիր է, Նիկոլը մարտի 1-ի քրեական գործով դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ։ Ենթադրում եմ, որ պետք է ենթարկված լինի այդպիսի փորձաքննության, քանի որ քրեական գործի շրջանակներում պետք էր որոշել մեղադրյալ Փաշինյանի մեղսունակության հարցը։
Իսկ եթե չի անցկացվել, ապա առաջանում են այլ հարցեր. ո՞ւմ պահանջով և ի՞նչ նպատակով չի նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն առերևույթ անմեղսունակության հատկանիշներ ունեցող մեղադրյալ փաշինյանի նկատմամբ։
Դեռ կպարզենք...»: