Արտակ Բեգլարյանը՝ Արցախի պետնախարար
ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք՝ ԱՀ պետնախարարի արդեն նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հունիսի 1-ից վայր է դնում ԱՀ պետնախարարի լիազորությունները։
Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով՝ Արցախի պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը.
1) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար
2) առողջապահության նախարար
3) արդարադատության նախարար
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար