Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տղամարդու են սպանել
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: