Կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները. անհետ կորածի հարազատ (տեսանյութ)
Ձեզ խելոք պահեք, թե չէ կհրապարակեմ նաև այն հոլովակը, թե ոնց եք բեռնաթափում մարմինները, ոչ թե իջեցնում այլ բեռնաթափում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Ես կհրապարակեմ հոլովակ, որտեղ ամեն ինչ պարզ երևում է և տեսնեմ՝ ինչ պատասխան եք տալու, ու հանկարծ մեկը չշփոթի, որ իմ դրած նյութի տակ գրի՝ սուտ է, բայց նկարել ենք մենք ծնողներով ու տեսել ենք ամեն ինչ մեր աչքերով, հանկարծ մեկը չփորձվի ասել, որ սուտ է»,- ասաց նա: