Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
Քաղաքականություն

Շատերը հայտնվեցին Արայիկ Հարությունյանի նավի մեջ, որից հետո Փաշինյանը սկսեց բացահայտ կառավարել Արցախում. ԱԺ պատգամավոր

Արայիկ Հարությունյանին ես բնութագրում եմ որպես «կինոյի տղա»: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

«Այդ կինոյի տղան մեկ տարի առաջ համարձակություն ունեցավ հայտարարել, որ ինքը Արցախի անվտանգության երաշխավորն է՝ դառնալով նախագահ: Նա ամենաքիչը կիսում է պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ ինքն էր առաջին հերթին Արցախի անվտանգության երաշխավորը, ինքը տեր չեղավ դրան»,-ասաց նա:  Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի կողմից այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության կոչերին, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Դա նույնպես արվում էր ի լուր հանդիսատեսի: Ինքը թատրոն էր խաղում: Իհարկե, եղան մարդիկ, որ գնացին Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության, որովհետեւ ընդդիմադիր չեն կամ ճիշտ չեն պահում իրենց: Շատերը ցավոք սրտի, սպասում են հարմար պահի, որպեսզի պաշտոն ստանան եւ կերակրամանից օգտվեն, ինչին վերջին ամիսներին տեղի ունեցավ: Միակ քաղաքական ուժը մենք էինք, որ որեւէ համագործակցության չգնացինք»: 

Արցախի ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 12-ին Արցախի ԱԺ 4 քաղաքական ուժեր պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաեւ փրկության ճանապարհային քարտեզ ներկայացրին. «Դա ուժերի համախմբում էր ակնկալում, որպեսզի կարողանայիք դուրս գալ այդ վիճակից: Դա տեղի չունեցավ, որովհետեւ 4 խմբակցություններից մեկը՝ «Միասնական Հայրենիքը» արագ փոխվեց եւ կրկին վերադարձավ իր հին գործելաոճին: Շատ-շատերն ուղղակի հայտնվեցին Արայիկ Հարությունյանի նավի մեջ: Այդ նավը, միեւնույն է, խորտակվելու է, բայց շատերը փորձառու են, կփախչեն մինչ այդ: 

Դրանից հետո ամեն ինչ վերածվեց շոուի, որից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց բացահայտ կառավարել Արցախում, կատարել նշանակումներ, նաեւ ինչ-որ տարօրինակ դիամական միջոցների ներհոսք Արցախ, ինչ-որ հիմնադրամների ստեղծում Արցախում: բոլորս ենք հասկանում, թե ինչ մեխանիզմներով են այդ հիմնադրամների միջոցով գրպանում այդ գումարները»,- ասաց նա: 

«Այս ընթացքում Արայիկ Հարությունյանն սկսեց նախագահ-նախագահ խաղալ: 7 ամիսներին նա բացարձակ չի երեւացել օրենսդիր մարմնում, ինչը մենք գնահատում ենք որպես վախ: Ինքը վախենում է գալ ու պատասխանել մեր հարցերին: Նա գիտի, որ շատ արագ կբացահայտվի այն իրականությունը, որը իր թեթեւ ձեռքով կա: 

Նա, իբր, անտարբեր է իրեն պահում ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին եւ լծվել է Արցախում շինարարության գործին: Իհարկե, Արցախին այսպր պետք են բնակարաններ, սոցիալական աջակցություններ, բայց այդ բոլորը եւս կատարվում է իրենց նեղ շրջանակի համար»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը: