Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ և երբ անի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պետնախարարի պաշտոնում իր սանիկ Արտակ Բեգլարյանին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը երեկ երկար խոսել է նրա «մասնագիտական եւ մարդկային որակներից»։
Ասել է․ «Կասկած չի կարող լինել, որ պետնախարարի համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէր գտնել»։ Պետնախարարն է համակարգում 4 նախարարի գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի։
Միթե Արցախում ավելի ճկուն եւ աշխատունակ պաշտոնյաներ չկան՝ հարցրինք Արցախի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Ասաց՝ Արցախի նախագահն առաջնորդվում է նեղ անձնական շահով, նրան պետության շահը քիչ է հուզում․ «Եթե նկատել եք՝ ինքը նոր դեմքերի չի նշանակում, ռոտացիա է անում, որ նոր մարդ չմտնի պետական համակարգ, չտեսնի՝ ինչ են արել այս երկրի բյուջեի հետ, թե չէ կխելագարվի։ Իմացեք՝ Արցախում որեւէ պաշտոնյա ինքնուրույն որոշում չի ընդունում, Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ և երբ պետք է անի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։