Մեդվեդեւն այս տարի չի այցելի Հայաստան. ո՞րն է պատճառը. «Հրապարակ»
«Հրապարակ». Թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդեւն այս տարի չի այցելի Հայաստան։ Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված էր, որ Հովիկ Աբրահամյանի հրավերով ԵՏՄ վարչապետների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երեւանում՝ Մեդվեդեւի գլխավորությամբ։
Կառավարության մեր աղբյուրները դա բացատրեցին Ռուսաստան-Թուրքիա լարված վիճակով՝ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կոնտեքստով։ Ըստ այդմ՝ պատժամիջոցները ժամանակ չեն թողել Մեդվեդեւին՝ ԵՏՄ նիստն իր գրաֆիկով անցկացնելու համար, եւ այն տեղափոխվել է հաջորդ տարի։
Երբ այն տեղի կունենա՝ չգիտեին։ Հիշեցնենք նաեւ, որ հաջորդ տարի արդեն ԵՏՄ «վարչապետ» կդառնա Տիգրան Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում