Ռուս սահմանապահները ձերբակալել են ճապոնական ձկնորսական նավի անձնակազմին
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված Օխոտի ծովում ձկնորսների ձերբակալման հետ և անընդունելի է համարել նման միջադեպը:
Նշվում է նաև,ո ր Ճապոնիան պահանջում է անհապաղ ազատ արձակել ճապոնական նավն ու ձկնորսներին: Մայիսի վերջին ռուս սահմանապահները ապօրինի ձկնորսության համար բերման էին ենթարկել Ճապոնիայի դրոշը ծածանող «No 172 Eikho-maru» ձկնորսական նավակ:
Սախալինի շրջանի սահմանային վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ նավի անձնակազմը չի կատարել «կանգնել» պահանջը և փորձել է փախչել: