Եգիպտոսում ընտանեկան վեճի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել 7 մարդ
Առնվազն տաս մարդ է զոհվել, և ևս յոթը վիրավորվել Եգիպտոսի Քենա նահանգում երկու ընտանիքների վեճի արդյունքում: Այս մասին հայտնում է «Masrawy» պորտալը:
Հաղորդվում է, որ Աբու Խիզամ գյուղում վիճաբանություն է սկսվել ալ-Սաադիյա և ալ-Աուամեր ընտանիքների միջև, որի արդյունքում կրակոցներ են տեղի ունեցել և զինված բախումներ:
Ականատեսներից մեկը պորտալին հայտնել է, որ ընտանիքների միջեւ բախումն առաջացել է ոռոգման պոմպի շուրջ ծագած վեճով, որի արդյունքում մահացել է ալ-Սաադիյա ընտանիքի անդամներից մեկը: Դրանից հետո, ըստ նրա, մահացածի ընտանիքը կրակ է բացել միկրոավտոբուսի ուղղությամբ, որում, ինչպես նա կարծում էր, երկրորդ ընտանիքի անդամներ էին:
Հետագայում հաստատվել է, որ փոխադրամիջոցում ոչ միայն ալ-Աուամեր ընտանիքի անդամներն են եղել, այլ նաև եղել են ուրիշ մարդիկ: Դեպքի հետ կապված մանրամասները քննվում են: