Առաջիկա օրերին Բաքվում տեղի կունենա թվով 14 հայ ռազմագերու դատական նիստը
Ադրբեջանում 14 հայ ռազմագերու դեմ քրեական գործը կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ՝ դատավոր Աֆգան Հաջիևի ղեկավարությամբ: Դատարանի նախապատրաստական նիստը տեղի կունենա առաջիկա օրերին: Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Խոսքը 14 հայ ռազմագերու մասին է, որոնց Ադրբեջանում ներկայացնում են որպես սադրիչ-ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ կատարած հայկական զինված ջոկատների անդամներ։ Կայքը նշում է, որ քննության ընթացքում իբր պարզվել է, որ «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ: Այս կազմավորումների անդամները 2020 թ. նոյեմբերի 26-27-ը ապօրինաբար խախտել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը և մարտական դիրքեր են գրավել Խոջավենդի շրջանում գտնվող անտառային գոտում մինչև դեկտեմբերի 13-ը:
Նրանք զինված հարձակումներ են իրականացրել երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև անհատների վրա՝ նպատակ ունենալով խախտել հասարակության անվտանգությունը, բնակչության շրջանում խուճապ առաջացնել, իրականացվել են պայթյուններ, հրդեհներ և այլ ահաբեկչական գործողություններ»։
Ընդգծենք, որ թեև միջազգային մի շարք կառույցներ Ադրբեջանին կոչ են արել վերադարձնել հայ ռազմագերիներին, անյուամենայնիվ Ադրբեջանը շարունակում է աշխարհին ցույց տալ, որ հայ ռազմագերիները իբր ահաբեկիչներ են։