Ինդոնեզիայում գրանցվել է 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ ՝ Մոլուկկան ծովում։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Մալուկու նահանգի Տերնատե քաղաքից 127 կմ հարավ-արևմուտք:
Ցնցումները գրանցվել են 31,2 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: