Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ
11 մարդ վիրավորվել է Թեհրանի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է ISNA-ն ՝ վկայակոչելով Թեհրանի արտակարգ իրավիճակների նախարար Պեյման Սաբերյանին: Նախարարը մասնավորապես նշել է․
«Առայժմ հրդեհից տուժել է տասնմեկ մարդ: Նրանցից չորսը ուղարկվել են հիվանդանոցներ, իսկ 7-ը տեղում բժշկական օգնություն են ստացել»։ Ընդգծենք, որ այսօր հրդեհ է բռնկվել Թեհրանում գտնվող վերամշակման գործարանի գազատարներից մեկում:
Հրդեհի արդյունքում մեկ մարդ վիրավորվել է: Վերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շաքեր Հաֆայը նշել է․որ հրդեհի հետ կապված քրեական գործ կհարուցվի։