Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու են «S-400»-ը սպասարկող ռուս մասնագետները լքում Թուրքիան
Թուրքիայում «S-400»-ը սպասարկող ռուս մասնագետները լքում են երկիրը, ինչպես նախատեսված էր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,։
Նրա խոսքով այդ ամենը չի եղել Վաշինգտնոի խնդրանքով։ Պեսկովը մասնավորապես նշել է․ «Ոչ, դա այդպես չէ: Երեկ մեր համապատասխան ծառայությունը պարզաբանումներ տվեց: Այնտեղ ամերիկյան ազդեցություն չի եղել: Գիտեք, որ ամերիկացիները մեծ ճնշում են գործադրում թուրքերի վրա, բայց թուրքական կողմը հետեւողականորեն պահպանում է իր դիրքերը:
Մեր բոլոր մասնագետները, ովքեր այնտեղ էին, վերադառնում են հայրենիք պլանային ձևով, նրանք ավարտել են թուրք անձնակազմի հետ բոլոր դասընթացները: Սա որպես արտաքսում ներկայացնելը սխալ է»,- ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այդ թեմայի շուրջ։