Մարիա Զախարովան նշել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների ջանքերի մասին
Ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար թե հնարավոր լինի գերագնահատել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է․ «Այժմ ընթանում են խորհրդակցություններ և բանակցություններ արտգործնախարարների հետ: Մենք բառացիորեն ամեն օր շփվում ենք արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների միջոցով: Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների մասին հաղորդագրությունները, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի հետ պարբերաբար հրապարակվում են: Մեր երկրի կողմից ներդրվել են վիթխարի ջանքեր այս իրավիճակի լուծման համար, ինչպես թեժ փուլում, այնպես էլ հակամարտության հետագա փուլում»։
Զախարովան ավելացրել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլև դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է: