Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Արցախում
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Պադարա գյուղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները կազմակերպել են ավելի քան 400 կիլոգրամ հումանիտար օգնությանուն են փոխանցել կարիքավորներին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Դրանք Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել բարեգործական կազմակերպություններին և անհատների միջոցով:
«Այսօր մենք տալիս ենք հագուստ՝ երեխաների համար, փաթեթավորվքած սնունդ և խաղալիքներ», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Ըստ հաղորդագրության՝ գյուղում դաշտային բուժկետ էր տեղադրվել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
«Բացի այդ, մեզ հետ էր նաև առաջին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման անձնակազմը, որը բաղկացած էր երեք բժիշկներից՝ վիրաբույժից, թերապևտից և օտոլարինգոլոգից»,-հայտնել է Իվանովը:
ՌԴ ՊՆ-ի հաղորդման մեջ ասվում է, որ բժշկական ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական ծառայություն են ցուցաբերել գյուղի 73 բնակչի: