Հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Բայդենը Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման օրակարգի մասին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Երկու նախագահները հնարավորություն կունենան ուղղակիորեն քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը: Նրանցից յուրաքանչյուրը կբարձրացնի այն թեմաները, որոնք նա համարում է գերակա իր երկրի համար»,-ասել է Պեսկովը։
Ընդգծենք, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն Ժնևում՝ հունիսի 16-ին: