Ղրղզստանը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակը լարվել է
Իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրկին վատթարացել է: Այս մասին Ria.ru-ին հայտնել են Ղրղըզստանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:
Նշվում է, որ Տաջիկստանը խախատել է Ղրղզստանի սահմանը և մոտ 1000 մետր խորացել է առաջ։ Այդ ամենից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նշվում է նաև, որ Տաջիկստանի կողմից զրահամեքենաների և անձնակազմի կուտակումներ է նկատվում։
Ղրղզստանը փորձում է քայլեր ձեռնարկել, որպեսզի սահմանային միջադեպի հետևանքով լարվածությունը թուլանա, սակայն Տաջիկստանի կողմը չի արձագանքում հեռախոսազանգերին։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին զինված բախում եղավ երկու երկրների սահմանին։ Բախման եհտևանքով երկու կողմերից եղան մեծ թվով զոհեր և վիրավորներ։