Չինաստանում գնացքը հարվածել է գծերի վրա աշխատող մարդկանց․ զոհվել է 9 մարդ
Չինաստանում Ուրումչիից Հանչժոու ուղեւորվող մարդատար գնացքը հարվածել է երկաթուղային գծերի վրա աշխատող մարդկանց, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել։
Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհի 401-րդ կիլոմետրի հատվածում։
Նախնական տվյալներով ՝ ինը բանվոր է զոհվել: Դեպքի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Միջադեպի պատճառները պարզվում են: