Սերբիայի ռազմական գործարաններից մեկում պայթյուններ են տեղի ունեցել
Սերբիայի Չաչակ քաղաքում գտնվող «Սլոբոդա» ռազմական գործարանում հունիսի 4-ի գիշերը տեղի է ունեցել մի շարք պայթյուններ: Այս մասին հայտնում է Սերբիայի ռադիո-հեռուստատեսությունը:
Նշվում է, որ զինամթերքի պահեստում լսվել են առաջին պայթյունները: Պահեստները գտնվում են ձեռնարկության դարպասներից 800 մետր հեռավորության վրա: Մոտակա տների բնակիչները տարհանվել և թաքնվել են տների նկուղներում։ Շենքերի մի մասի ապակիները ճաքել են։
Սերբիայի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինի խոսքով ՝ բոլոր աշխատակիցները, ովքեր աշխատում էին «Սլոբոդա» -ում երրորդ հերթափոխում, ժամանակին տարհանվել են, ոչ ոք չի տուժել: