NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել է Թալին, որտեղ հագուստ էր գնել․ Կինոմոսկվայի մոտ սպանություն կատարողը լքել է Հայաստանը (տեսանյութ)

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։

Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Անհրաժեշտ էր պարզել, թե սպանությունը կատարած անձը երբ և որտեղից էր եկել Աբովյան փողոց, ինչպես և դեպքից հետո ուր էր գնացել, ինչն արվեց կարճ ժամանակում։ Շուտով հայտնի դարձավ, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացու փողոցով։ Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվեցին հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։ Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել։ Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։

Ծավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

Լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով էլ, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով ենթադրյալ մարդասպանը ենթադրվում է՝ հենց սպանությունը կատարելուց հետո Գյումրիի օդանավակայանից լքել է Հայաստանը: