Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
Քաղաքականություն

Մի հրեշավոր պատմության կետերը. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրել է․

«ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը։ Ներկայացվեցին նոր փաստեր, նոր բացահայտումներ։ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ կողմից արվեցին ձևակերպումներ, որոնց վստահաբար իրավական գնահատականներ պետք է տրվեն։ Սրանք փաստացի մեղադրանքներ են, որ հնչում են վարչապետի հասցեին, որոնց համար նա վստահաբար պատասխան է տալու։ Պատասխան են տալու նաև իրավապահները, ովքեր այս յոթ ամսվա ընթացքում մատը մատին չեն տվել պատերազմի և պարտության և մեր երեխաներին զոհելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

1. Վարչապետն իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել։ Մինչև հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստը, ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն արդեն իսկ տեղյակ է եղել, որ ամեն ինչ անհեռանկար է և մենք շանս չունենք։ Նրա եզրակացությունները հիմնվել են նաև Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կարծիքի վրա, ում հետ ուղղակի և միջնորդավորված խոսել է այդ մասին։ Այդ ամենի մասին ԱԱԾ-ն զեկուցել է վարչապետին։ Զեկուցել են ներքաղաքական իրավիճակի մասին, հետախուզությունից ստացված տվյալների մասին, թե ինչպիսի իրավիճակ է արտաքին աշխարհում, ումից կարող ենք քաղաքական, ռազմական աջակցության ակնկալիք ունենալ։ Եվ հետևությունը եղել է մեկը՝ մենք ունեցել ենք զրո աջակցության շանս։ Միակ պաշտոնատար անձը, որ ունակ էր և իրավասու էր գործողությունները կանգնեցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, և նա դա չարեց։

2. ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն հիմքեր չի տեսնում չհավատալու Օնիկ Գասպարյանի հայատարարությանը, որ վերջինս պատերազմի հենց սկզբից զգուշացրել է պատերազմն անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո է, որ Քյարամյանը և տեղակալներից մեկը մեկնել են Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Դա վկայում էր, որ գործերը լավ չեն և աշխատանքները պետք է ակտիվացնել։ Հետևաբար Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ ԱԽ նիստին զգուշացրել է իրավիճակը վատ է, օրհասկան է և պետք է կանգնեցնել պատերազմը, չհավատալու հիմքեր չկան։ Վաղը քննչական խումբը, որ ձևավորվելու է այդ հարցին հստակ պատասխաններ տալու է։

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստին Օնիկ Գասպարյանը մանրամասն զեկույց է ներկայացրել, որտեղից պարզ էր, որ մենք պատվում ենք, կամ գնում ենք պարտության։ Նույն փաստը հաստատել է նախարար Դավիթ Տոնոյանը։ Բազմաթիվ հարցեր է բարձրացրել Վեհափառը։ Ի պատասխան դրան ոչինչ չի ասվել։ Չի ասվել, որ մենք շանս ունենք։ Այդ ժամանակ Շուշին, Հադրութի զգալի մասը մեր իրավասության տակ էին։ Մենք չունեինք 5000 զոհ։ Վարչապետը ոչինչ չի ասել, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են, և ռուսական խաղաղապահ զորքեր մտնեն Արցախի տարածք, որոնք կերաշխավորեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Եթե վարչապետն այդ պահին այդ մասին հայտներ Անվտանգության խորհրդին, իրավիճակն այլ կլիներ։ Հոկտեմբերի 19-ին ոչ ոք չգիտեր, որ Ռուսաստանն այդպիսի առաջարկ էր արել։

4. Ըստ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ի հոկտեմբերի 19-ից հետո յուրաքանչյուր օր մենք ունեցել ենք առնվազն 100 զոհ կամ մի փոքր ավել։ 18-20 օրվա ընթացքում, եթե վարչապետը ճիշտ ժամանակին պատերազմը կանգնեցնելու որոշում կայացներ մենք կխուսափեինք շուրջ 2000 կորուստից։ Չէինք ունենա հազարավոր հաշմանդամներ։ Չէինք կորցնի Շուշին, Հադրութի զգալի մասը։

5. Ի վերջո երկրի առանցքային պաշտոնայաներից մեկը նոյեմբերի 7-ին իր ռուս գործընկերներից է տեղեկանում, որ Ռուսաստանի կողմից ներկայացվել են պատերազմը կանգնեցնելու առաջարկներ, սակայն վարչապետն այն գաղտնի է պահում, չի դարձնում հանրային քննարկման առարկա։ Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը Ռուսաստանի առաջարկները մնացել էին անպատասխան։ Ռուսական կողմի առաջարկների մասին չգիտեին նաև իմքայլական պատգամավորները։ Նրանց ինչպես միշտ վերաբերել էին որպես ուսապարկերի։

Եվ վերջում անխուսափելի մի հարց. Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ն, Գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության նախարարը, Նախագահն ու Վեհափառը տեսնում էին վարչապետի անհավասարակշիռ վարքագիծը, տեսնում էին, որ երկիրը տանում է անվերապահ պարտության, հազարավոր զոհերի, ինչու չէին բռնում այդ խելագար ձեռքը։ Նրանք դա կարող էին անել, մենք՝ ոչ։ Մեզ ռազմական դրության պայամաններում զրկել էին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, մեզ խաբում էին, իսկ դուք գիտեիք դեպի ինչ աղետի է տանում երկիրը վարչպետը։ Ինչու չոլորեցիք ձեռքը և չմեկուսացրեցիք նման խայտառակ որոշումներ կայացելու հնարավորությունից։ Այս հարցերից հնարավոր չի լինելու խուսափել, այս հարցերի պատասխանը մի օր նաև դուք եք տալու»: