Պուտինը միշտ էլ կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սպասվելիք հանդիպմանը: Պեսկովը մասնավորապես նշել է.
«Միշտ էլ հնարավորություն կա դուրս գալ փակուղային իրավիճակներից: Երբեք էլ ուշ չէ սխալներն ուղղել»,-ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ էլ կողմ է արտահայտվել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ին՝ Ժնևում: