ԱՄՆ-ն հաստատուն քայլ կատարելով գնում է ԽՍՀՄ-ի ճանապարհով. Պուտին
ԱՄՆ-ն հաստատուն քայլ է կատարում Խորհրդային Միության ճանապարհին բնորոշ ձևով՝ թույլ տալով «կայսրություններին» բնորոշ սխալներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս այս կարծիքը հայտնել է համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր ՏԱՍՍ գործակալությունը:
«Ո՞րն է կայսրությունների խնդիրը. Նրանք կարծում են, որ իրենք այնքան հզոր են, որ կարող են իրենց թույլ տալ փոքր սխալներ»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով ՝ իրենց ուժին վստահ տերությունները խնդիրներ են ստեղծում իրենց համար ՝ հավատալով, որ միշտ կարող են դրանք լուծել: Այնուամենայնիվ, գալիս է մի պահ, երբ նման խնդիրները «այլևս հնարավոր չէ լուծել»: Պուտինը հավելել է, որ Միացյալ Նահանգները քայլում է վստահ ու հաստատուն քայլերով՝ ինչպես Սովետական Միությունը: