Որ մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Գնացե՛ք ընտրատեղամաս. հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են ու այսօր չեն կարող ընտրելԺամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 քաղաքացիԸնտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարանԺամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. դատախազությունը՝ ժամը 13:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալՔվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերՏնային կալանքի տակ գտնվողները քվեարկում են. Արդարադատության նախարարությունՆորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է. ՔԿՁերբակալված Կ․ Պողոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվելՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ էԿրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿԱնպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք. Գագիկ ԾառուկյանԵրեկ Հակակռուպցիոնի բենեֆիսն էր. տպավորություն է, որ բոլոր քաղաքացիներին ձայնագրում են. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Քանի մարդ է քվեարկել ժամը 11։00-ի դրությամբԽուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՔԿԸնտրությունների ելքը պետք է որոշեն Կապանը, Գյումրին, Վանաձորն ու մեր մյուս բնակավայրերը, ոչ թե այլ երկրները. Արման ԹաթոյանՔվեարկությունս տևեց 8 րոպե, որի ընթացքում ֆիքսեցի 3 խախտում. Անժելա ԷլիբեգովաԺողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել ԿարապետյանՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին մասնակցելու համարԿոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ոստիկանությունԱռավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների. «Հայաստան» դաշինք10:40-ի տվյալներով, ընտրություններին մասնակցել են 187 917 քաղաքացի Միջազգային մի շարք լրագրողներ Փաշինյանի ընտրատեղամասում են. ինչ է կատարվումԳյումրիում իրավապահները խուզարկում են Կարապետ Պողոսյանի տունըԻ՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդներըՄի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել Բագրատ Սրբազանը մեկնեց Իջևան՝ մասնակցելու ընտրություններին. նրան ուղեկցում են Պրոբացիոն ծառայության աշխատակիցները (տեսանյութ)
Հասարակություն

«Արտապլանային» պարգևավճարներ պետական աշխատողներին՝ ՔՊ-ի քարոզարշավի համար «փող մուծվելու» պայմանով

Թեև շատերն այս օրերին էլ դեռ առճակատվում են կոռուպցիոն երևույթների հետ, սակայն Կառավարությունում համատարած պնդում են, թե իբր իրենց՝ Նիկոլ Փաշինյանի, իշխանության գլխավոր ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է։

Այս մասին Փաշինյանը հայտարարում է պատեհ ու անպատեհ առիթներով ու այդ մասին նրա աջակիցները, դասը սերտած աշակերտի նման, մեխանիկորեն կրկնում են․․․

Ինչևէ, փաստը մնում է այն, որ կոռուպցիոն երևույթները՝ դիրքի չարաշահում, գումարի դիմաց որոշակի ծառայությունների մատուցում ու էլի այս շարքից որոշ արատավոր երույթներ շարունակում են մեր կյանքի մաս կազմել։

Բայց զավեշտն այն է, որ իշխանությունները պետական մակարդակով տեղի ունեցող երևույթներն օրինականացնում ու դրա անունը դնում են «պարգևատրումներ»․․․

Իհարկե ոչ ոք չի ժխտում, որ նախկինում ևս եղել են պարգևատրումներ, սակայն այսօր դրանք բավականին զգալի չափերի են հասել․ իշխանությունները իրենց աշխատավարձերին զուգահեռ բարձրացնում են նաև պարգևավճարները։ 

Այս թեման ծեծված է, ու դրան հազիվ թե կրկին անդրադառնայինք, եթե NEWSPRESS.am-ին հայտնի չդառնար որոշ «արտապլանային» պարգևավճարների մասին, որոնք բացահայտ կոռուպցիոն երևույթ են։

Եվ այսպես, կառավարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները հայտնում են, որ որոշ գերատեսչություններում, պետական աշխատողներին, չնախատեսված պարգևավճարներ են տվել։ Սրանք, հավանաբար միամտաբար, ծանոթ-մտերիմներին հայտնել են լուրը, ինչն էլ տեղեկատվության արտահոսքի առիթ է դարձել

Սակայն այստեղ խնդիրը զուտ պարգևավճարը չէ։

Ինչպես փոխանցում են մեզ մեր աղբյուրները, այս պարգևավճարները տվել են պայմանով, որ գերատեսչությունների աշխատակիցները դրա 50 %-ը կանխիկացնեն և փոխանցեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ընտրարշավի համար նախատեսված ծախսերին։ Իսկ քանի որ, ինչպես վերը նշեցիքն, պարգևավճարները «արտապլանային» են, ուստի պետական աշխատողները սիրով համաձայնելվել են գրպանել շարքային քաղաքացիների՝ հարկատուների գրպաններից վճարվող գումարները, դառնալ դրանց տերն ու ՔՊ-ականների հետ «ախպերափայ անել»։

Իհարկե երևույթը կարելի է անվանել գումարի շորթում, լվացում ու նաև ընտրակաշառք։ Օրինակ գործող իշխանությունը նախկինում հենց այդպես կաներ ու իշխանությանը կանվաներ՝ թալանչիներ, ընտրակեղծարարներ ու մի ծոսքով՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն․․․, բայց քանի որ այս անգամ նման գնահատականներ հնչեցնելու սիրահարները հենց իրենք են՝ իշխանությունները, ուստի երևույթը ծածկադմփոց կարվի ու կջրվի-կգնա․․․

Կմնա միայն որպես ընտրազանգված դիտվող խաբված շարքային քաղաքացին՝ իր չլուծված խնդիրների կույտով ու դատարկ գրպանով․․․ կամ, Փաշինյանի ասած, «աղքատ ուղեղով»․․․

Արմինե Մկրտումյան