Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչուների հարձակում է տեղի ունեցել
Իրանի հետ կապ ունեցող ուժերը մարտական անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հաղորդում է EADaily-ն՝ հղում անելով The New York Times հոդվածին:
Հրապարակման աղբյուրների համաձայն, վերջին երկու ամիսների ընթացքում Իրաքում օտարերկրյա զորքերի կողմից օգտագործվող ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները առնվազն երեք անգամ հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից:
Բոլոր հարձակումները տեղի են ունեցել գիշերը: Նշվում է, որ այն հենակետերը, որտեղ տեղակայված են հատուկ նշանակության ջոկատները, ենթարկվել են հարձակման: