Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասին
Քաղաքականություն

«Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա, կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր, քո Նիկոլ»․ Փաշինյանի նախընտրական կոչը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին:

Ուղերձում ասվում է.

«Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18թթ. ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխալվել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում:

Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:

Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա:

Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր:

Քո Նիկոլ»: