Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պատռե՞լ, թե՞ չպատռել «չընտրված» քվեաթերթիկները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընտրություններին մնացել է 12 օր: Տեղամասում ընտրողին տրվելու է 26 թերթիկ, որոնց վրա ընտրողը որևէ նշում չի անելու, այլ ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը և առանց ծալելու դնելու է քվեարկության ծրարի մեջ: Այնուհետ ընտրողը չօգտագործված քվեաթերթիկները գցելու է քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ: Այս օրերին հաճախ են մեզ դիմում հարցով, թե ինչպես նետել այդ «չընտրված» քվեաթերթիկները, արդյո՞ք պետք է դրանք պատռել:

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Ընտրական օրենսգիրքն այս առումով որևէ կարգավորում չունի: «Հիշենք, որ թե՛ 2017, թե՛ 2018 թվականների խորհրդարանական ընտրություններին մարդիկ այդ քվեաթերթիկները պարզապես կա՛մ թողնում էին քվեախցում, կա՛մ իսկապես գցում էին արկղը: 2021թ. արտահերթ ընտրությունների համար որևէ բան չի փոխվել այս կարգավորման մեջ»,-ասաց նա: Անդրադառնալով մնացած 25 քվեաթերթիկը ընտրակեղծիքների նպատակով կրկին օգտագործելու ռիսկերին՝ իրավապաշտպանը շեշտեց, որ ինքը ևս ռիսկեր է տեսնում այդ առումով: Այդ պարագայում ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել:

Ռ. Մելիքյանը նշեց, որ այս պահի դրությամբ դեռ որևէ խորհուրդ չի կարող տալ, պետք է նաև մասնագետների կարծիքներ լսել այդ առումով. «Ընտրություններից ավելի կարճ ժամանակ առաջ մեր քաղաքացիներին մենք այդ առումով որոշ խորհուրդներ կտանք: Բայց մի բան փաստ է, որ հատկապես ռեյտինգային ընտրակարգը վերացնելուց հետո այս կարգավորումը պահպանելը, մեղմ ասած, անմտություն էր: Բացարձակ անհրաժեշտություն չկար այս դեպքում հսկայական ծախսի տակ դնել պետությանը, յուրաքանչյուր քաղաքացու համար 26 քվեաթերթիկ տպագրել ու ստեղծել վերոնշյալում ակնարկված ռիսկերը»: Հավելենք, որ սոցցանցերում մի շարք իրավաբաններ կարծիք են հայտնում, որ ճիշտ կլինի պատռել մնացյալ 25 քվեաթերթիկը՝ հետագայում օգտագործելու հնարավորությունը բացառելու նպատակով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։