Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարությունները և վարքագիծը վկայում են, որ նա պատրաստվում է ներքին բախումների․ Վահե Հովհաննիսյան

Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:

«Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։


Տարբերակ առաջին

Կա տպավորություն, որ Նիկոլը հունիսի 20-ից իր հույսը կորցնում է և պատրաստվում է 21-ին։ Այսինքն՝ հասկանում է, որ ընտրական մեխանիզմներով չի կարողանալու վերարտադրվել ու գնում է արկածախնդրության։ Նրա հայտարարությունները և վարքագիծը վկայում են, որ նա պատրաստվում է ներքին բախումների։ Լինեին աշխատող պետական ինստիտուտներ, նա վաղուց արդեն մեկուսացված կլիներ։ Բայց հիմա եթեներով խոսելու ժամանակը չէ։ Ունենք այն ինչ ունենք. այս մարդը պատրաստվում է նոր մարտի 1-ի։

Բայց նա լավ չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Չի բացառվում, որ նա թույլ է տալիս իր կյանքի ամենամեծ սխալը։ Սրելով մթնոլորտը՝ նա սրում է տրամադրություններն իր դեմ։

Նոյեմբերի 9-ից հետո ես այն սակավաթիվ մարդկանցից էի, որ պնդում էին, որ նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ, ու նա պետք է անցնցում հեռանա։ Ճիշտը դա է։ Բայց վերջին 2-3 օրվա նրա վարքագիծն էապես թուլացնում է այս թեզի հնարավորությունը։ Եթե նրա կողքին, նրա շրջապատում, նեղ թիմում դեռևս կան բանական մարդիկ, ապա ասեք նրան, որ կտրուկ փոխի իր խոսքի բովանդակությունը։ Բռնեք նրա ձեռքը։

Նիկոլը ուղեղն անջատել ու խաբվում է իր ֆեյսբուքյան ու վարչական համակիրների լայքերին։ Չի բացառվում, որ հույսը դրել է նաև զանազան բանդաների ու օլիգարխիկ թիկնազորերի վրա։ Ավելի վատ։ Կա՞ արդյոք նրա շրջապատում մեկը, գոնե մեկն ու մեկը, որ կհասկանա այս ճանապարհի ողբերգականությունը։Եթե կա, ապա զսպեք նրան կամ ուղղակի դուք հեռու մնացեք նրանից։

Մթնոլորտը Հայաստանում չափազանց լարված է։ Ուրիշ կերպ չէր կարող լինել. մենք պարտվել ենք պատերազմը, մեր հայրենիքը մասնատված է, մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ։ Ադրբեջանական զորքը մտել է Հայաստան։

Այս պայմաններում մթնոլորտը չէր կարող գերլարված չլիներ։ Հենց դրա համար էինք նոյեմբերի 9-ին ասում, որ խորհրդարանական մեծամասնությունը պետք է անհապաղ ընտրի նոր վարչապետ, ձևավորի նոր կառավարություն, ու սկսվի ներքին երկխոսություն։ Բայց ընտրվեց ուսապարկի ճանապարհը։ Հիմա հասել ենք այս հանգրվանին։

Ընտրությունների շեմին կամ հենց այդ օրը, հենց Նիկոլը հասկանա, որ վերարտադրվելու շանս չունի, կարող է գնալ ներքին բախումներ հրահրելու ճանապարհով. սա շատ հավանական տարբերակ է՝ հաշվի առնելով նրա տեսակը և նման բաների մեծ փորձը։ Սա, իհարկե, նշանակում է, որ նման բան անելու պարագայում նա զրկվում է անձեռնմխելիության՝ չգրված կամ առկա պայմանավորվածություններից։ Բայց դա հարցի միայն մի կողմն է։ Կարծում եմ, որ հիմնական քաղաքական ուժերը նախապես պետք է պայմանավորվածություններ ամրագրեն, այդ թվում՝ հրապարակային, թե ինչպես գործել, ինչպես արձագանքել, և ինչպես չտրվել սադրանքներին։ Պետք է պարզ ցույց տալ նրան, որ իր արկածախնդրությունը բախվելու է հանրային, քաղաքական ուժերի համախմբված արձագանքին։ Նիկոլին պետք է վերջապես մի անգամ արգելել՝ «ժողովրդի» անունից նույն ժողովրդին հերթական անգամ արյան տանել։

Տարբերակ երկրորդ

Հասկանալով, որ կորցնում է իշխանությունը, կարող է որոշում կայացնել՝ կեղծել ընտրությունների արդյունքները։ Սա բերելու է ներքին լարվածության կտրուկ աճի, և ուղղակի հնարավոր չէ կանխատեսել հետևանքները։ Ընտրություն կեղծելն այսօր տեխնիկապես դժվար է. կամ դա պետք է արվի որոշ ուժերի հետ նախապես համաձայնեցված, կամ՝ հուսահատորեն բացահայտ։ Դրանից իրականությունը քիչ է փոխվում։ Իշխանության մնալու նրա շանսերը լինելու են չնչին, իր թիմը հայտնվելու է անելանելի վիճակում։

Տարբերակ երրորդ

Հանկարծ վերջին օրերին հասկանալով, որ պարտվում է, կարող է որոշել ռազմական դրություն մտցնել ու հետաձգել ընտրությունները։ Դա կարող է անել իր հավատարիմ ընկերոջ՝ Ալիևի հետ ստվերային համաձայնությամբ՝ սրել վիճակը, մտցնել ռազմական դրություն (դրա դիմաց խոստանալ նոր թղթերի ստորագրում), ու ընտրությունները հետաձգել։

Իհարկե, սա կլինի սեփական պարտության ժամանակավոր հետաձգում՝ շաբաթներ, գուցե` մի քանի ամիս, բայց, միևնույն է, սա կլինի խիստ սահմանափակ ժամանակով ու անխուսափելի վերջաբանով։ Ամբողջ խնդիրն այն է, որ, ի տարբերություն մինչ նոյեմբեր 9-ի վիճակի, այսօր առկա է լավ ձևավորված ընդդիմադիր համակարգ։ Դա մի հսկայական աշխատող մեխանիզմ է, որը թույլ չի տա Փաշինյանին` միանձնյա ու անհետևանք որոշումներ կայացնել։ Եվ կան մի քանի հարյուր հազար մոտիվացված ու վճռական քաղաքացիներ, որոնք ամբողջապես գիտակցում են իրավիճակի ողջ ռիսկերը և պատրաստ են փրկել երկիրը,-գրել է Հովհաննիսյանը։