Այդ տղայի գլխում կոնֆետից բացի ուրիշ ոչինչ չկա. Խաչատուրովը՝ Փաշինյանի մասին
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այսօր՝ Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշեց․ «Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին։ Մենք գիտենք քաղցրավենիքի նկատմամբ նրա հակվածության մասին։ Այդ տղայի գլխում դրանից բացի ուրիշ ոչինչ չկա»։
Խաչատուրովի խոսքով՝ նրանք բանակի մասին ուրիշ ոչինչ չեն կարող ասել։ Նրանք չգիտեն, որ պատերազմից հետո բանակում ընդհանրապես ոչինչ չի եղել ո՛չ պալիգոններ, ո՛չ զենք։ Այդ ամենը եղել է հետպատերազմական տարիներին, իսկ ավելի կոնկրետ 90-ականների վերջին։
«Նրանք ասում են, որ այս պատերազմում հնարավոր չէր հաղթել, դա ճիշտ չէ։ Կոպիտ սխալների շարքը հասցրեց այս վիճակին։ Ամենագլխավոր սխալն այն էր, որ զինված ուժերն ամբողջությամբ ռազմական պատրաստվածության վիճակի բերված չէին։ Եթե պատրաստված լինեին, դիրքերը, զենքերը պատշաճ տեղերում լինեին, պատերազմի սկիզբն այլ կերպ կընթանար»,-նշեց Յուրի Խաչատուրովը։
Նրա խոսքով՝ նույնիսկ երեք տարում թուլացած բանակը կարող էր հաղթանակ տանել։