Հայաստանի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, որի հետ կապերը պետք է ամրապնդել. Գագիկ Ծառուկյան (լուսանկարներ)
ԲՀԿ-ն միայնակ է գնում ընտրության ու վստահ է իր հնարավորությունների վրա` երկիրը ոտքի կանգնեցնելու հարցում։ Այս մասին Գեղարքունիքի Գավառ քաղաքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Հիմա, երբ իշխանությունը, կառավարությունը թուլացել է, արդեն սաղ դառել են ընդդիմադիր ու ասող։ Նրանց համար Ծառուկյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիոն կազմող։ Դա չի կարող լինել, դա խայտառակություն է։ Դուք Ծառուկյանին գիտեք։ Ես ինչ ասել եմ՝ մինչև վերջ պահել եմ խոսքս ու գործի վերածել այն»,-ասաց Ծառուկյանը։
Նա նկատեց, որ բոլոր ոլորտներում պետք է գումար ներդնել, որպեսզի երկիրը կարողանանք ոտքի հանել։
Ինչ վերաբերում է սահմանների անվտանգությանը, ապա, Ծառուկյանի խոսքով, Հայաստանի միակ և հուսալի գործընկերը Ռուսաստանն է, որի հետ կապերը պետք է ամրապնդել։