Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

«Վերցնել թուղթ ու գրիչ». Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին առաջարկում է անել 3 պարզ քայլ (տեսանյութ)

Ես այսօր Գորիսում հանրահավաքի ժամանակ մեր քաղաքացիներին առաջարկել եմ անել 3 պարզ քայլ: Այս մասին այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: 

«Քայլ առաջին՝ վերցնել թուղթ ու գրիչ, պարտադիր անջատել Հ1-ը և սորոսական այլ լրատվամիջոցներ և հանգիստ պայմաններում փորձել շարադրել, թե որոնք են այսօրվա երկրի առջև կանգնած մարտահրավերները: Ես վստահ եմ, որ մեր բնակչության 99 տոկոսը գրելու է անվտանգություն, տնտեսական իրավիճակ և ներքաղաքական մթնոլորտ»,- ասաց Քոչարյանը: 

Երկրորդ քայլով, ըստ Երկրորդ նախագահի, քաղաքացին պետք է պատասխանի հարցին, թե ներկա իշխանությունն ի վիճակի՞ է այս հարցերի լուծումը տալ, թե՞ ոչ:

«Իմ կարծիքով՝ բացարձակ ոչ, քանի որ իրենք են ստեղծել այս իրավիճակը: Երբ որ մեկը մի բան փչացնում է, մասնագետ են կանչում, ասում են՝ արի շտկիր: Սրանք են մեր երկրի բոլոր պրոբլեմների աղբյուրը՝ իրենցից է ամեն ինչ սկսել, իրենց ապիկարությունից, իրենց անտարբերությունից, իրենց՝ ոչ պրոֆեսիոնալ կառավարումից, նաև, կարծում եմ, դավաճանությունից, կամ հայրենասիրության պակասից, ավելի ճիշտ՝ լիակատար բացակայությունից»,- նշեց Քոչարյանը: 

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա, ըստ նրա, բանակը անվտանգության ողնաշարն է:

«Մի քաղաքական ուժ, որը 3 տարի հետևողականորեն, ջանասիրաբար քանդում էր բանակը, չի կարող վերափոխվել ու սկսել հանկարծ բանակը կառուցել: Այդպես կյանքում չի լինում: Իրենք շարունակելու են քանդել այն, ինչ բանակից մնացել է»: 

Անդրադառնալով տնտեսությանը Քոչարյանը հարցրեց, թե մարդիկ հիշո՞ւմ են, թե ինչպիսի խոստում են իրենց տվել տնտեսության մասին. «Ասել են՝ տնտեսական վերելք, կախարդական փայտիկ, մենք ստացանք տնտեսական անկում, ասում էին թռիչքաձև աճ, ստացանք թռիչքաձև անկում, ստացանք աղքատության աճ, արտագաղթի շեշտակի աճ՝ 80 հազար մարդ՝  4 ամսում, այդպիսի թվեր Հայաստանում չեն եղել 25 տարի»:

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն խոսեց նաև ներքաղաքական մթնոլորտի մասին:

«Այս հասարակությունը սև ու սպիտակների մենք չենք բաժանել, հների նորերի մենք չենք բաժանել, հայաստանցի-ղարաբաղցի մենք չենք բաժանել, իրենք են բաժանել: Հիմա մենք պետք է հավատանք, որ իրենք ունակ են դա վերականգնելո՞ւ: Մենք տեսնում ենք իրենց քարոզարշավի թեզերը: Տեսնում ենք, որ իրենք ոչ թե հետևություն են արել իրենց սխալներից, ոչ թե ժողովրդին ասում են՝ ներողություն, սիրելի ժողովուրդ, ճիշտ չենք հաշվարկել, սխալվել ենք, բայց խոստանում ենք այս սխալները չգործել: Դուք որևէ մի տեղ այսպիսի հայտարարություն լսե՞լ եք այդ քայլածներից: Ես չեմ լսել, եթե լսել եք՝ հուշեք, միգուցե ես եմ բաց թողել: Դուք հասկանում եք՝ ինչ իրավիճակ է ստեղծվել. երկրի գլխին բերես այս արհավիրքը և ներողություն չխնդրես և չասես՝ գիտե՞ք սիրելիներս, ես վերանայել եմ իմ հայացքները, ես սխալվել եմ այստեղ, այստեղ, և պատրաստ եմ սխալներս ուղղել: Չեն ասում, ընդհակառակը, ասում են՝ մենք հպարտ ենք մեր պարտությամբ, մենք հպարտ քաղաքացի ենք: Մեկ-մեկ ես չեմ հասկանում՝ ինչ են ուզում ասել»,- ասաց Քոչարյանն ու առաջարկեց անել 3-րդ քայլը: 

«Այս ամենից հետո ես մեր քաղաքացիներին առաջարկում եմ անել 3-րդ քայլը՝ իսկ մենք ո՞ր քաղաքական ուժին կարող ենք վստահել երկիրը: Քաղաքական ուժին, որն ունի բավարար փորձ, գիտելիքներ, վճռականություն և կամք: Մենք այդ որակներն ունենք, կարող է ուրիշներն էլ ունեն: Մենք դա հաստատ ունենք և ունենք փորձը, որը ձեր աչքի առաջ է: Ղարաբաղում խոսք կա՝ փորձված թանը անփորձ մածունից լավ է»,- կատակեց Քոչարյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում