Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն կարևոր փաստեր է թաքցնում Դոնբասում կործանված MH17 ինքնաթիռի աղետի վերաբերյալ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն շատ կարևոր փաստեր է թաքցնում՝ հրաժարվելով տրամադրել Դոնբասում «MH17»-ի աղետի վերաբերյալ 2014-ի հուլիսին արբանյակային պատկերները։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
«Մի քանի օր առաջ Նիդեռլանդների դատարանը ուղղակիորեն հայտարարեց, որ այլևս հույս չկա, որ ամերիկացիները կտրամադրեն այս պատկերները, և դատարանի համար հարցը փակված է: Հսկայական նշանակության փաստերը քողարկվում են»,-ասել է Լավրովը։
Երկուշաբթի՝ հունիսի 7-ին, Նիդեռլանդները սկսեցին լսումներ «MH17»-ի կործանման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական «Boing MH17» օդանավը վթարի էր ենթարկվել 2014-ին՝ Դոնեցկի մերձակայքում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են: