Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանի մոտ
Ուկրաինացի ռազմական ինժիներները վարժանքներ են անցկացրել Ղրիմի մոտակայքում գտնվող ուսումնավարժական վայրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, նրանք մշակել են գործողություններ հակատանկային ականներ տեղադրելու ուղղությամբ: Բացի այդ, սակրավորները, օգտագործելով ականազերծողներ, պատրաստվել են հակատանկային ականներ տեղադրել հողում։
Ուկրաինացի զինվորականները նախորդ շաբաթ մշակել են ծովափնյա պաշտպանություն։ Մայիս ամսվա վերջին վարժանքներ իրականցրեցին նաև հրետանավորները։ Ընդգծենք, որ այս տարվա ընթացքում ուկրաինացի զինվորականները ևս մի քանի վարժանքներ են իրականացնելու։