Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Սրանք նոր Մարտի 1 սարքելու ուղղակի կոչեր են. Զոհրաբյանը դուրս է գրել Փաշինյանի՝ բռնության կոչերը

Այս քարոզարշավն աննախադեպ է ատելության խոսքի առումով: Վարչապետի ժ/պ-ն օգտագործում է ուղղակիորեն անթույլատրելի բառապաշար և բացահայտ ատելության բառամթերք է օգտագործում, էլ չեմ խոսում հայհոյանքի և ոչ ցիվիլ բառապաշի մասին՝ ըստ էության էսկալացիայի ենթարկելով քարոզարշավը՝ հասարակության մի հատվածին ուղղորդելով դեպի մի հատվածը: Այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Նա հիշեցրեց Քրեական օրենսգրքի հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մասին: 

Զոհրաբյանը մեջբերեց Փաշինյանի հետևյալ արտահայտությունները՝ «Ասում ա՝ դուելի ա հրավիրում, տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ, կանչում եմ էստեղ ու ճակատից շարում եմ»: 

«Դիմելով թեկնածուին՝ ասում է՝ «դուք ոչ մի բան ես», «դու ոչնչություն ես», «դու տղա չես», «դու տղամարդ չես», «արի բանավեճի և ես խոսքով քեզ կոչնչացնեմ, մեյդդ կփռեմ գետիններին» և նաև պետական համակարգի այն աշխատողներին, ովքեր հրաժարվում են «մասովկա» ապահովել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, վիրավորելով բոլորին ասում է՝ «պետական միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակներ, բոլորիդ մի տեղ հունիսի 20-ին ընտրական քվեով վռնդելու ենք Հայաստանից», «ջարդելու ենք ռոբասերժական ոհմակի ատամնաշարը»: Ի դեպ, այս կոչից հետո տեսանք, որ բռնություն գործադրվեց լրագրողների նկատմամբ: «Գնացեք ընտրական տեղամաս, մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատե մանդատով և կտեսնեք քաղաքական վենդետաներ, քաղաքաացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր», «բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, բոլորը հատ-հատ վզներից բռնած դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից», «պատրաստվեք քաղաքացիական վրեժի,  քաղաքացիական  վենդետաների, կադրային ջարդերի», «Ընտրություններից հետո լինելու են ամենադաժան վենդետաները որոշ համայնքապետերի նկատմամբ, մասնավոր սեկտորի նկատմամբ»:

Ըստ Զոհրաբյանի՝ դրանք այն համայնքապետերն են, ովքեր հրաժարվում են իր հանրահավաքներին բռնի ուժով բերման ենթարկել աշխատակիցներին: 

«Ով ուզում է լինի, հետևներից գնալու ենք, բռնելու ենք վզակոթներից, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով քցելու ենք ոտքի տակ»,- մեջբերեց պատգամավորը:

Ամփոփելով՝ Զոհրաբյանն ասեց, որ սա ուղղակի բռնության կոչեր են՝ հիշեցնելով, թե ինչպես են Փաշինյանի աջակիցները կամ ոստիկանությունը հաշվեհարդար տեսնում նրա հասցեին արտահայտությունների արած քաղաքացիների նկատմամբ:  

«Սրանք քաղաքացիական բախումներ հրահրելու կոչեր են, սրանք նոր Մարտի 1 սարքելու ուղղակի կոչեր են: Ես, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել, թե որ դեպքում է ինքը հայտնվում նման ծանր հոգեբանական կրիզիսի մեջ՝ երբ որ տեսնում է իր մանիպուլյացիոն կոդերը չեն աշխատում և երբ տեսնում է, որ հասարակության ստվար հատվածի հանդեպ ինքը չունի այն մոգական մանիպուլատիվ ազդեցությունը, որ ունեցել է, իրեն մնում է մեկ բան՝ մինչ ընտրությունները կամ ընտրություններից հետո հրահրել քաղաքացիական բախումներ, ինչ անում է»,- ասել է Զոհրաբյանը: