Հայտնի չէ, թե գումարներն ինչի համար են հատկացվում մարզի բնակիչներին. Զոհրաբյանի որակմամբ՝ Տավուշում լատենտ ընտրակաշառք է բաժանվում
Այստեղ գալուց ահազանգ եղավ, որ գումարներ են բաժանվում: Այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 4-ին որոշել է կառավարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 789N որոշման նախատեսված միջոցներից 41.1 միլիոն դրամ բաշխել մարզի համյանքներին: Համաձայն որոշման՝ հավելվածը կցված է: Մարզպետն իր որոշման կատարման հսկողությունը դրել է մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման, տեղական ինքնակառավարման մարմինների, վարչությունների վրա: Զարմանալիորեն հավելվածը չի հրապարակվել Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում: Ի դեպ, հայտնի չէ, թե այս նախընտրական փուլում այս գումարներն ինչի համար են որպես սուբսիդիաներ հատկացվում մարզի բնակիչներին: Սա մենք կարծում ենք, որ լատենտ ընտրական կաշառք է: Անհրաժեշտության դեպքում՝ կդիմենք պատկան մարմիններին»,- ասաց Զոհրաբյանը: