Կապիտուլյանտն ասում է, որ նախկինների բոլոր բանակցությունները զրոյացնելու եմ, թռնեմ սաղից ու ինձ գժի տեղ դնելով զրոյից բանակցեմ. Արսեն Բաբայան
Նախագահ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, ինչով հաստատվեց 8 ամսվա ասածս. այս կապիտուլյանտը հենց սկզբից պլանավորած եկել էր Արցախը հանձնելու, թեկուզ՝ 5000 զոհերի գնով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։
«Կապիտուլյանտին Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն հստակ ասել էին, որ Ալիևը չի էլ երազում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
Կապիտուլյանտն ասում է, որ նախկինների բոլոր բանակցությունները զրոյացնելու եմ, թռնեմ սաղից ու ինձ գժի տեղ դնելով զրոյից բանակցեմ:
Փաստորեն կապիտուլյանտը ամեն ինչ արեց, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:
Սա հստակ խոստովանական ցուցմունք է...»։