Հայտնի է Բայդենի և Պուտինի հանդիպման վայրը
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին Ժնևում՝ Լա Գրանժ վիլլայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցչին:
Ավելի վաղ Կրեմլը և ԱՄՆ Սպիտակ տունն անվանել էին այն թեմաները, որոնք քննարկվելու են Պուտինի և Բայդենի հանդիպմանը: Մասնավորապես, պետությունների ղեկավարները կքննարկեն կիբեր հանցագործների հարձակումների ու Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու հարցը:
Ամերիկայի նախագահի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա իր գործընկերոջը կփոխանցի այն միտքը, թե ինչ հետևանքներ կարող է բերել ժողովրդական պետություններին ինքնիշխանության ոտնահարումը: