Ավիավթար՝ Մյանմարում. կան զոհեր և վիրավորներ
Մյանմարի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մյանմարի Մանդալայ քաղաքի մոտակայքում գտնվող լեռնային տարածքում, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է Ayanwady լրատվական պորտալը:
Աղետը տեղի է ունեցել Պայն Ու Լվին լեռնային շրջանում գտնվող ռազմաբազայի մոտակայքում:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 16 մարդ, որոնցից 12-ը մահացել են: Ինքնաթիռի վթարի պատճառները պարզվում են: