Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ընտրությունները թևակոխում են վճռական փուլ։ Տեսնելով, որ մանիպուլյացիաները կորցնում են երբեմնի էֆեկտը, հասարակությունն ավելի ու ավելի հաստատակամորեն է դուրս գալիս թմբիրից, Նիկոլ Փաշինյանը սթափ դատողության հետ խնդիրներ ունեցող, զոմբիացված հասարակության նշանառու թիրախավորմամբ սլաքներն ուղղում է մեկ անգամ արդեն իսկ հաջողությամբ խաղարկված վենդետայի դաշտ՝ փորձելով կրկնախաղարկել «հանցավոր» նախկինների գործոնը։

Ապարդյուն փորձեր, զուր ջանքեր։

Արդեն երեք տարուց ավելիի է, որ նախկինները չկան քաղաքական արենայում, մինչդեռ որերորդ ամիսն է, թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության բուն տարածք ու խորանում է օրավուր՝ անհագուրդ հայացք գցելով թե Զանգեզուրին ու Գեղարքունիքին, թե Տավուշին ու Երևանին՝ Հայաստանն իր համար պատկերացնելով Արարատյան հանրապետության 10-12 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակներում։

Աղետալի 44-օրյա պատերազմի նոյեմբերիննյան ավարտը վերածելով թղթի վրա ամրագրված, իր համար ոչինչ չասող իրողության՝ թշնամին գրեթե Աստծո ամեն օր անարգելք զբաղված է պատանդառությամբ, գերեվարություններով, սահմանամերձ բնակավայրերի հայության ինչքի թալանով ու կողոպուտով։

Կորսված տարածքների կողքին հետպատերազմյան մեր խայտառակությունների գագաթնակետը շարունակում են մնալ գերեվարված տղաները, դիահերձարաններում ու հարմարեցված կառույցներում, շարժակայաններում պահվող մեր զոհերի աճյուններն ու մասունքները, որոնք իշխանությունների կողմից իրողությունները թաքցնելու համար ջանքերի տակ անդառնալի կենսաբանական փոփոխությունների են ենթարկվում՝ դրանց ճանաչելության փաստն այլևս դարձնելով անհնարին։

Երկրին նիկոլական իշխանության բերած անպատվություններին վերջ չկա, մեր տարածքային կորուստների, մարդկային զոհերի սոսկան հիշատակումն իսկ խելագարեցնող է, պետության կառավարման համակարգի գլխին կանգնածների անձեռնհասության, անիրազեկության պատճառով յուրաքանչյուր օրը Հայաստանի ու հայության համար վերածվում է նոր ու նորովի արնահոսող վերքի, աչքի առաջ ուժաքամվում է երկիրը, խեղդվում մահվան ճիրանների աքցանում։

Հայաստան, քեզ ուշքի գալու, կյանքի վերադառնալու հզոր ազդակ է պետք։ Հազարամյակների դաժան փորձություններն անցնելուց հետո դու իրավունք չունես ծնկելու թուրքահպատակ այս կռապաշտների բերած աղետի առաջ, որ ամեն տեսակ աղանդավորների, սեռագարների, հոգեշեղվածների, հայրենիքն ուրացող ու ուրիշների դռների տակ կլանչող շների աղետալի հավաքականություն ու Աստծո պատիժ է դարերի խորք, դարերից հազարամյակների խորք ունեցած քո ճանապարհին։

Մի անգամ ևս մեջք շտկելու, վճռականապես կանգնելու խնդիր ունես մեր հավատ ու հույս, մեր հայրենական տուն Հայաստան, ու մենք հավատի զինվորի կամքով ու վճռականությամբ կանգնած ենք քո թիկունքին՝ քո լինելությամբ հզոր ու անպարտ՝ հավատալով, որ հունիսի 20-ը քո նոր արթնացումի օրն է լինելու, ու մենք բերելու ենք այդ օրը»: