Ուշադրություն դարձրեք, թե ինչ պատասխանեց Նախագահը. Աղվան Հովսեփյան ուշագրավ դեպք պատմեց Քոչարյանի նախագահության տարիներից (տեսանյութ)
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցում էր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին Արագածոտնի մարզում:
Նա ներկաներին մի դրվագ պատմեց այն տարիներից, երբ Քոչարյանը նախագահ էր, ինքը՝ Գլխավոր դատախազ:
«Հիշեցի մի դեպք, երբ ես Գլխավոր դատախազ էի, գործ էի զեկուցում պարոն Քոչարյանին, բանտում նստած մեկը կար՝ ցմահ դատապարտված, որը անընդհատ դիմումներ էր գրում բոլոր ատյաններին: Հերթական զեկույցներից մեկի ժամանակ նախագահը հարցրեց՝ ուսումնասիրե՞լ եք էդ մարդու բողոքները: Ասեցի՝ պարոն նախագահ, մարդասպան ա, մի քանի մարդ ա սպանել և ցմահ դատապարտված, նստած ա բանտում, դիմումներն էլ ստուգել եմ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ պատասխանեց Հանրապետության նախագահը: Ես դա պատմել եմ միջազգային կառույցներում: Հանրապետության նախագահն ասեց՝ Աղվան, դու գլխավոր դատախազ ես, ինքը քեզ համար մարդասպան ա, բայց ես երկրի նախագահ եմ, նա իմ քաղաքացին ա»,- պատմեց Հովսեփյանն, ինչին հետևեցին ներկաների բուռն ծափահարությունները:
Դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ Հովսեփյանը վստահություն հայտնեց, որ նա շարունակելու է պաշտպանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը:
Մանրամասները՝ տեսանյութում