Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանը և Բելառուսը հունիս-սեպտեմբեր ամիսներին երեք համատեղ զորավարժություններ կանցկացնեն` Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրավլևը։
Զորավարժությանը հատուկ ուշադրություն կդարձվի պաշտպանության զորքերի, ինժեներական զորքերի, նյութատեխնիկական ապահովման և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից խնդիրների համատեղ լուծմանը:
Ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 10-ից 16-ը երկու պետությունների տարածքում՝ հիմնականում Բելառուսում: